ԵՐԵՎԱՆՈՒՄ ԴԵԼՖԻՆԱՐԻԱՆ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ԱՌԱՆՑ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԴԵԼՖԻՆԱՐԻԱՆ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ԱՌԱՆՑ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ

ԷկոԼուր

Երեւանում
դելֆինարիան կառուցվել է օրենքի խախտմամբ, քանի որ չունի բնապահպանական փորձաքննության եզրակացություն: Եզրակացության բացակայությունը հաստատեց ՀՀ բնապահպանության նախարարությունը «S.O.S. դելֆիններ» նախաձեռնող խմբի համակարգող, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանին ուղղված նամակում:

Բացի այդ, նախարարության մեկ այլ գրավոր պատասխանում նշված է, որ խաղաղօվկիանոսյան աֆալինա (Tursiops Truncatus)  Հայաստան ներկրելու համար բավական է Ուկրաինայի բնապահպանության նախարարության կողմից արտահանման հավաստագիրը, եւ որ դա համապատասխանում է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES) դրույթներին:

Նշենք, որ իրենց հերթին ուկրաինացի էկոլոգները 2010թ. դեկտեմբերի 27-ին բողոքի ակցիա անցկացրեցին, որտեղ մասնավորապես պահանջ ներկայացրեցին «Թույլ չտալ սեւծովյան դելֆինների արտահանումը Հայաստան»: Փոխնախարար Տոմախինն ընդունեց էկոլոգներին եւ վստահեցրեց, որ Հայաստանի համար ուկրաինական «Ներում» ընկերությունը դելֆիններ բերել է Ճապոնիայից:

Հունվար 24, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր