

ԱրմԻնֆո
Գերմանական NaturVision (Բնության Տեսլական) փառատոնում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի/FPWC/ «Ես համաձայն չեմ» ֆիլմն արժանացել է մրցանակի:
Ամենամյա փառատոնն արդեն տասը տարի է, ինչ անցկացվում է Բավարիայի անտառների շրջանում գտնվող Նոյշյոնաու (NeuschՓnau) փոքրիկ քաղաքում: Վերջինս իր տեսակի մեջ առավել կարևոր փառատոններից մեկն է Գերմանիայում: «Արևորդի» էկոակումբի պատանի սաներ Աննա Պետրոսյանի, Բերտա Մարտիրոսյանի, Սոֆա Պապյանի, Սիրարփի Չիբուխչյանի, Մարիամ Ավագյանի, Տիգրան Սիմոնյանի, Անահիտ Սարոյանի, Անուշ Մկրտչյանի, Ջուլիետա Սաֆարյանի, Էլինա Ալավերդյանի կողմից նկարահանված թափառող շների խնդրի մասին պատմող ֆիլմը ներկայացրել էին «Նորեկների և սիրողականների մրցանակե անվանակարգում:
NaturVision-ի ժյուրին այս անվանակարգում առաջին մրցանակ չշնորհեց. ներկայացված ֆիլմերից և ոչ մեկը չէր համապատասխանում բարձր որակի պահանջի չափանիշներին: Սակայն, նրանք շնորհեցին երկրորդ մրցանակ և այն առանց որևէ քննարկման հանձնվեց «Արևորդիե էկոակումբի սաների կողմից նկարահանված «Ես համաձայն չեմե ֆիլմին:
Միջազգային ժյուրիի անդամներն արձանագրել են, որ ֆիլմը տպավորիչ կերպով անդրադառնում է Երևանում թափառող շների խնդրին: Մրցանակի շնորհման իրենց հայտարարության մեջ նրանք նշում են. «Հայաստանի պատանիների կողմից պատրաստված մի հուզիչ ֆիլմ է սա: Այնքան իրատեսական, որ նայելիս ցավ ես զգում: Ֆիլմը Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցներում թափառող շների ճակատագրի մասին է` առանց որևէ մեկնաբանության և առանց հատուկ կինոէֆեկտների գործածությանե:
Պատնի «ֆիլմարտադրողներինե փառատոնը շնորհել ոչ միայն վկայագիր և փառատոնը խորհրդանշող փայտե քանդակ, այլ նաև լրացուցիչ շատ օգտակար նվեր`՝ պրոֆեսիոնալ մոնտաժման նորագույն ծրագիր, որը նրանց կօգնի ապագայում էլ ավելի լավ ֆիլմեր պատրաստել:
Սեպտեմբեր 12, 2011 at 02:24
