

ԷկոԼուր
«Air Construction» ընկերությունը Վիշապի այգու փոխարեն բազմահարկ շինություն կկառուցի Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում:
Ինչպես նշում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, շինարարություն իրականացնելու որոշման նախագծին հավանություն է Երևանի ավագանին: Ընդգծվել է, որ այս որոշման համար հիմք են հանդիսացել կանաչապատ տարածքում շինարարությունն արգելելու վերաբերյալ քաղաքացիների դիմում-բողոքները:
Սեպտեմբեր 16, 2011 at 13:30
