Դալմայի այգիների հողոգտագործողներն իրենց խախտված իրավունքների համար պայքարում են արդեն 9 տարի

Դալմայի այգիների հողոգտագործողներն իրենց խախտված իրավունքների համար   պայքարում են արդեն 9 տարի

ԷկոԼուր

Դալմայի այգիների հողօգտագործողներն ամանորյա տոներից հետո վերսկսում են իրենց ամենշաբաթյա բողոքի ակցիաները երկրի ղեկավարների նստավայրերի դիմաց: Վերսկսվող ակցիաների մասին հայտարարությունը Facebook սոցիալական ցանցում տարածել է «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզան Ղազարյանը: «Պայքարի արդեն 9-րդ տարին է»,- գրում է Ռ. Ղազարյանը: Հողօգտագործողները պահանջում են վերականգնել իրենց իրավունքները, որոնք խախտվել են Երեւան քաղաքապետարանի որոշմամբ: Հիշեցնենք, որ 9 տարի առաջ, հակառակ օրենքի, Երեւանի քաղաքապետարանը հատվածաբար վաճառեց Երեւանի կանաչ գոտին` Դալմայի այգիները, յուրօրինակ պատմամշակութային համալիրը` անտեսելով մարդկանց իրավունքները, ովքեր ստեղծել են այդ այգիները եւ պահպանել են մութ եւ ցուրտ 90-ականներին: Այժմ այգիների փոխարեն առանձնատներ են եւ բազմահարկ շենքեր:

Հունվար 11, 2012 at 13:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր