Հյուսիսային պողոտան փլվում է

Հյուսիսային պողոտան փլվում է

ԷկոԼուր

Հյուսիսային պողոտան փլվում է: Վիկտորյա Բուռնազյանը (ԷկոԼուր) դիտարկումներ է իրականացնում Հյուսիսային պողոտայում: Սույն թվականի հունվարի 12-ին արված լուսանկարում երեւում է, թե ինչպես է հողի իջվածքի արդյունքում փլվում մայթը: 2011թ. օգոստոսի 8-ին Վ. Բուռնազյանը լուսանկարել էր Հյուսիսային պողոտայի մեկ այլ հատվածում քանդված անձրեւատարեր:

Հիշեցնենք, որ հայտնի հիդրոերկրաբան, երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը զգուշացնում էր, որ առաջացած ստորգետնյա դատարկությունների արդյունքում  Երեւանի կենտրոնում` այդ թվում եւ Հյուսիսային պողոտայում, հնարավոր են փլուզումներ:  Բացառված չէ, որ իջվածքները տեղի են ունենում հողի վրա բազմահարկ շենքերի հսկայական ծանրության պատճառով, որոնք փոխարինել են փոքր տներին եւ կանաչ գոտիներին: Հարց է առաջանում Երեւանի գլխավոր ճարտարապետ եւ գլխավոր գաղափարախոս Նարեկ Սարգսյանին` արդյոք անհրաժեշտ ուսումնասիրություն, մասնագետների հետ խորհրդատվությունն իրականացվել է նախքան մեր մայրաքաղաքի  դեմքի փոխման հավակնոտ ծրագրի իրագործումը: Իսկ եթե նման ուսումնասիրություններ արվել են, ապա մենք կցանկանայինք մանրամասն ծանոթանալ դրանց հետ եւ համոզվել, որ արդյունքները ներառվել են ճարտարապետական նախագծերի հիմնավորումների մեջ:

Հունվար 19, 2012 at 12:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր