Հյուիսային պողոտայի փլված հատված շինանյութ են բերել

Հյուիսային պողոտայի փլված հատված շինանյութ են բերել

ԷկոԼուր

Հյուիսային պողոտայի փլված հատված շինանյութ են բերել: Հիշեցնենք, որ հունվարի 19-ին «ԷկոԼուր»-ն ահազանգեց, որ Հյուսիսային պողոտան փլվում է:  «ԷկոԼուր»-ի ահազանգից  հետո Mardik.am կայքին պարզաբանումներ տվեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նա ասաց, որ պողոտան չի փլվում, պարզապես  այդ նոր շենքերն իրենց բնական նստվածությունն ունեն, որ Հյուսիսային պողոտայի բոլոր շենքերն արված են համապատասխան նորմատիվ հաշվարկներով:

Մենք կարծում ենք, որ եթե բնական նստվածությունն արդեն իսկ հանգեցրել է մայթի փլվածքի, որտեղ պետք է առաջացած դատարկությունները լցնեն, ապա բացառված չէ, որ շենքի ֆունդամենտում էլ են նման փոփոխություններ տեղի ունենում: Ամեն դեպքում, այս երեւույթը նորմալ համարել մենք չենք կարող:

Հունվար 30, 2012 at 14:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր