

ԷկոԼուր
Սղոցել են Երեւանի Արամ Խաչատրյան փողոցի 18 շենքի դիմացի ծառը: Այս մասին «ԷկոԼուր»-ին Խաչատրյան փողոցի բնակիչների անունից նամակով գրել է Արմենուհի Պետրոսյանը: «Հասկանալի է, որ այժմ վնասը վերականգնել հնարավոր չէ, սակայն նման դեպքերը կանխելու համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել մեղավորին գտնելու և պատժելու ուղղությամբ»,- մասնավորապես ասված է նամակում: Արմենուհի Պետրոսյանը տեղեկացնում է, որ դեպքի առիթվ դիմել են ոստիկանություն:
Լուսանկարները` Լևոն Գալստյանի
Սեպտեմբեր 20, 2012 at 14:51



