

ԷկոԼուր
Համահայկական Բնապահպանական Ճակատը ծառատունկի է հրավիրում: Facebook սոցիալական ցանցում տարածված հրավերում ասված է.
«Սուրբ ՀԱՐՈՒԹՅԱՆ տոնին ընդառաջ` հրավիրում ենք մասնակցելու ԾԱՌԱՏՈՒՆԿԻ: ՀԱՂԹԱՆԱԿԻ զբոսայգում միասին տնկելու ենք սոսի տեսակի 50-60 ծառ: Ծառատունկի համար մեզ տրամադրվել է այգու հարավային լանջից մի հատված:
Հանդիպում ենք մարտի 30-ին՝ ժամը 11:00-ին, Հաղթանակի զբոսայգու մուտքի մոտ:
Յուրաքանչյուր ծառին կցվելու են երկու պատասխանատու, ովքեր շաբաթը մեկ անգամ կայցելեն և կհետևեն իրենց տնկած ծառին: Ծառատունկերը լինելու են շարունակական, ինչի միջոցով փորձելու ենք շատացնել մեր սիրելի Երևանի ծառապատ հատվածները:
Եկեք հարմար զգեստով և սպորտային ոտնամաններով, կանաչ բանդանաներով, հեծանիվներով, ուրախ երգերով ու բարձր տրամադրությամբ:
Սիրով` Համահայկական Բնապահպանական Ճակատ (ՀԲՃ)»:
Մարտ 22, 2013 at 17:59
