Կապանի հասարակայնությունը պահանջում է Կապանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի կառավարումը ամբողջությամբ հանձնել Կապան համայնքին

Կապանի հասարակայնությունը պահանջում է Կապանի  ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի կառավարումը ամբողջությամբ հանձնել Կապան համայնքին

ԷկոԼուր

Կապանի հասարակայնությունը պահանջում է Կապանի  ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի կառավարումը ամբողջությամբ հանձնել Կապան համայնքին: Իրենց այս պահանջը տեղական ՀԿ-ները ներկայացրեցին հունիսի 21-ին` Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցած «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայարապետյանի,  Կապանի ավագանու եւ տեղական ՀԿ-ների մասնակցությամբ հերթական հանդիպման ժամանակ: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը:

Կապանի ավագանին սույն թվականի հունիսի 7-ին որոշում էր կայացրել

Կապանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը 25 տարով անհատույց օգտագործման իրավունքով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին տրամադրելու վերաբերյալ: Կապանցիները չեն վստահում «Հայջրմուղկոյուղուն»` հաշվի առնելով այս ոլորտը վատ կառավարելու վերջինիս փորձը: Կապանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգը «Հայջրմուղկոյուղուց» հետ վերադարձնելու եւ համայնքին հանձնելու համար  Կապանում տորագրահավաք է սկսվել: Արթուր Ղազարյանի խոսքերով` ստորագրահավաքի արդյունքները շուտով կամփոփվեն, որին մասնակցում են հազարավոր մարդիկ:

Նշենք, որ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայարապետյանը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ պայմանագիր դեռ չի կնքել ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի կառավարումը վերջինիս հանձնելու վերաբերյալ:

Հունիս 21, 2013 at 17:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր