

ԷկոԼուր
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները հուլիսի 11-ին դադարեցրել են Աբովյան փողոցում կատարվող շինարարական աշխատաքները եւ պահանջելով ապամոնտաժել կառույցը: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Աղբյուրը նշում է, որ շատ բնակիչներ թերահավատորեն են վերաբերում դրան, քանի որ գիտեն՝ ում է պատկանում նշված տարածքը: Իսկ տարածքը, տեղեկությունների համաձայն, պատկանում է Կապի և Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբորը: Թե ինչ է կառուցվում տարածքում առայժմ հայտնի չէ:
Հարցի վերաբերյալ փորձեցինք տեղեկություն ստանալ Երևանի քաղաքապետարանից, սակայն ապարդյուն: Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը մշտապես տեղում չէ:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2011թ-ին Աբովյան փողոցում տեղադրված տաղավարները ապամոնտաժվել էին և փողոցը վերադարձվել էր հանրությանը: Սույն թվականի հուլիսի 11-ին հանված տաղավարների տեղում կրկին մետաղե կոնստրուկցիաներ են տեղադրվել:
Լուսանկարները` «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության
Հուլիս 15, 2013 at 16:04
