«Ես վստահ եմ, որ հենց այս տարի մենք տրանսպորտի գների բարձրացման հետ կապված նոր որոշում կունենանք». Հրանուշ Խառատյան

«Ես վստահ եմ, որ հենց այս տարի մենք  տրանսպորտի գների բարձրացման  հետ կապված նոր որոշում կունենանք». Հրանուշ Խառատյան

ԷկոԼուր

Տրանսպորտի գների բարձրացումը հանրության ուշադրությունը կարևոր խնդիրներից շեղելու միջոց էր: Այս կարծիքին է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

«Երիտասարդների այս ձևավորումները և իրենց համառությունները սկսել են իրենց ինչ-որ չափով զգացնել տալ, բայց անկեղծ ասած, ես կարծում եմ, որ կառավարության հուլիսի 25-ի նիստի մեջ որոշ ցուցադրականություն կար, և Տարոն Մարգարյանի այն վերապահումները, որ կային` հարցը  պետք է նայենք , պետք է քննարկենք, նախ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ կարգին չեն նայել , կարգին չեն քննարկել և միանգամից հայտարարել են»,- «ԷկոԼուր» մամուլի ակումբում հուլիսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հրանուշ Խառատյանը` նշելով, որ անամոթություն է առանց որևէ հաշվարկների հայտարարել նման որոշում և ապա ժամանակավոր կասեցնել:

«Սա չեմ կարծում, որ կոմպրոմիսային պատասխան էր հանրության պահանջին: Այս վերջին հայտարարությունը փորձ է հետո մի փոքր օրինականացման քողով ներկայացնել այն, ինչ մինչ այս ներկայացված էր շատ բացահայտ, անամոթաբար»,- նշեց նա և համոզմունք հայտնեց, որ այս տարի տրանսպորտի գների թանկացման հետ կապված նոր որոշում կունենանք:

Հուլիս 29, 2013 at 16:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր