

ԷկոԼուր
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն արձագանքել է ԷկոԼուրի` «Ֆիզիկայի բանավանը «գրոհել» են միջատները» նյութին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին ԷկոԼուրը Երեւանի քաղաքապետին էր ուղղել Ֆիզիկայի բանավանի բնակիչ Վարդան Հարությունյանի ահազանգը, որ միջատների պատճառով բանավանի ծառերը տերեւազրկվել են եւ որ միջատները տուն են մտնում: ԷկոԼուրը նյութի հղումը Facebook սոցիալական ցանցի միջոցով ուղարկել էր Երեւանի քաղաքապետին, ով ի պատասխան տեղեկացրել է. «Շնորհակալություն տեղեկատվության համար։ Ես արդեն հանձնարարել եմ մեր բնապահպանության մասնագետներին ուսումնասիրել այս հարցը»:
Լուսանկարը Վարդան Հարությունյանի
Օգոստոս 28, 2014 at 15:06
