Քաղաքապետարանի պաշտոնյան համաձայն չէ Երեւանի կանաչապատման վերաբերյալ ասուլիսում հնչած հայտարարությունների հետ

Քաղաքապետարանի պաշտոնյան համաձայն չէ Երեւանի կանաչապատման վերաբերյալ ասուլիսում հնչած հայտարարությունների հետ

ԷկոԼուր

Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության բաժնի պետ Ավետ Մարտիրոսյանը համաձայն չէ «ԷկոԼուր» մամուլի ակումբում նոյեմբերի 6-ին Երեւանի կանաչապատման վերաբերյալ մամուլի ասուլիսի ընթացքում հնչած հայտարարությունների հետ: Հանրային ռադիոյին տված հարցազրույցում նա ասել է, որ պատրաստ է բանավիճել բոլոր բարձրացված հարցերի շուրջ: «Մինչեւ 1990 թվականը ընդհանուր կանաչ գօտագործման տարածքները կազմում էին 930 հա, 2005թ-ին այս տարածքները 520 հեկտար էին, Այսինքն այդքան կրճատվել էր: Արդեն 2015թ-ին մենք վերականգնել ենք այդ կանաչ տարածքները եւ այդ սահմանը անցնելու ենք, ամեն տարի մենք նոր այգիներ ենք հիմնում»,- մասնավորապես ասել է Ավետ Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը հրաժարվել էր մասնակցել մամուլի ասուլիսին:  

Երեւանի կանաչապատման խնդիրների եւ Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության բաժնի պետի մասին ամբողջական նյութին կարող եք ծանոթանալ այստեղ:

Լուսանկարը վերցված է www.aravot.am կայքից

Նոյեմբեր 07, 2014 at 14:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր