

ԷկոԼուր
ԷկոԼուրը ապրիլի 8-ին կրկին ահազանգ ստացավ Ավանի բնակչից, ում վրդովեցրել էր «Basic house» խանութի հարակից այգում իրականացվող ծառերի էտը: «Ջարդ է, ամբողջ ծառերը կտրում են»,- ասաց Ավանի բնակչուհին: ԷկոԼուրի այն դիտարկման, թե քաղաքապետարանի բացատրությամբ ծառերը նաեւ էտում են վնասատուների դեմ պայքարելու համար, բնակչուհին ասաց. « Ինչ վնասատուների մասին է խոսքը, ախր ծառերը նոր էին բողբոջել: Ամեն դեպքում ծառերի տակով անցնելիս` ինձ վրա ոջիլ չի ընկել… Այս այգում գրեթե ամեն տարի ծառերը խորը էտի են ենթարկվում»:
Երեւանում ծառերի էտը կշարունակվի մինչեւ ապրիլի 15-ը:
Ներկայացնում ենք «Basic house» խանութի հարակից այգում իրականացվող ծառերի էտ մասին Գոհար Հաջինյանի ֆոտոռեպորտաժը:
|
|
![]() |
|
|
|
![]() |
![]() |
Ապրիլ 08, 2015 at 16:16



