

ԷկոԼուր
‹‹Էյ Թի Փի›› բարեգործական հիմնադրամը Երկրի օրվա նախօրեին` ապրիլի 18-ին, ժամը 10:00-ին, կազմակերպում է աղբահավաք ‹‹Երեւանի մանկական երկաթուղի›› այգու հարակից տարածքում: Աղբից մաքրելու են Հրազդան գետն ու զուգահեռ տարածքը: Մաքրման համար անհրաժեշտ պարագաները կտրամադրի Հիմնադրամը, իսկ աջակից սրճարանները կտրամադրեն թեթեւ սնունդ եւ ըմպելիք:
«Նպատակն է ունենալ ավելի մաքուր եւ առողջ մայրաքաղաք, իսկ առաջին շահառուները կլինեն մեր երեխաները: Մաքրումից հետո այգու տարածքում նաեւ նախատեսվում է ծառատունկ», - մասնավորապես ասված է Հիմնադրամի հաղորդագրության մեջ:
‹‹Էյ Թի Փի››-ին այս գործում կաջակցեն Երեւանի ավագանու ‹‹Բարեւ Երեւան›› խմբակցությունը, Երեւանի քաղաքապետարանը, տասնյակից ավելի կազմակերպություններ եւ բազմաթիվ կամավորներ: Պաշտոնական միջոցառումից առաջ ‹‹Էյ Թի Փի›› ԲՀ-ն կազմակերպել է մաքրում տարածքի դժվարանցանելի մասերում` ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության աջակցությամբ:
Լուսանկարը` ‹‹Էյ Թի Փի›› բարեգործական հիմնադրամի
Ապրիլ 17, 2015 at 14:10
