ԱրմԻնֆո
Մարտի 14-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտային հարակից Դալմայի այգիներում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.08-ին, մարվել` 18.13-ին:Այրվել է 100 քմ մակերեսով խոտ: Մարտի 13-ին, ժամը 14.00-ին հրդեհ է բռնկվել Բերդ-Տավուշ գյուղ ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրով անցնող գազատար խողովակում և հարակից հողամասում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.16-ին, մարվել` 16.30-ին: Այրվել է Հ.Գարանյանին պատկանող հողամասում պահեստավորված 3 տոննա անասնակերը:
Մարտ 16, 2010
