

Մարտի 26-ին Հայաստանը կմասնակցի «Մոլորակի ժամ 2022» համաշխարհային արշավին՝ մեկ ժամով անջատելով Երևանի և այլ քաղաքների արտաքին և փողոցային լուսավորությունը: WWF Հայաստանի կողմից իրականացվող «Մոլորակի ժամ 2022» միջոցառումն այս տարի կանցկացվի Երևանի Բուսաբանական այգում՝ ժամը 15:00-ից 21:30-ը:
«Մոլորակի ժամ»-ն առաջին անգամ մեկնարկել է 2007թ-ին` Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը՝ նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում, մոլորակի կենսական պայմանների և ռեսուրսների պահպանման գործում: Տարեցտարի ակցիան ձեռք է բերում մեծ հեղինակություն՝ ապահովելով ավելի քան 1 միլիարդից ավելի բնակչության մասնակցություն ողջ աշխարհում:
«Մոլորակի ժամ 2022»-ը կոչ է անում համաշխարհային հանրությանը կառուցել ապագան ի աջակցություն մարդկանց և մոլորակի:
«Մոլորակի ժամ»-ը՝ աշխարհի ամենամեծ շարժումը շրջակա միջավայրի համար, պատրաստվում է ևս մեկ անգամ միավորել միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհում՝ ցույց տալու նրանց նվիրվածությունը մոլորակին: Մինչ մենք շարունակում ենք մեր կյանքը հարմարեցնել COVID-19-ի ազդեցությանը և վերջին երկու տարիների աղետալի իրադարձություններին, «Մոլորակի ժամը 2022-ը» նպատակ ունի ազդարարել նոր դարաշրջան, որտեղ առաջնահերթությունն են մարդիկ և մոլորակը: Ուստի WWF Հայաստանի կողմից կազմակերպվող «Մոլորակի ժամը»-ը շեշտում է «Միացի՛ր Մոլորակին» գաղափարախոսության կարևորությունը», - նշված է WWF Հայաստանի տարածած հաղորդագրության մեջ:
Մարտ 23, 2022 at 11:58
