Կլիմայական ֆինանսավորման խնդիրները քննարկվել են «Դեպի COP27. կլիմայական ֆինանսներ և ջրային ենթակառուցվածքներ» միջազգային համաժողովին

Կլիմայական ֆինանսավորման խնդիրները քննարկվել են «Դեպի COP27. կլիմայական ֆինանսներ և ջրային ենթակառուցվածքներ» միջազգային համաժողովին

Կլիմայական ֆինանսավորումը բախվում է հրատապ լուծում պահանջող իրական մարտահրավերների: Խնդրի մասին բարձրաձայնվեց «Դեպի COP27. կլիմայական ֆինանսներ և ջրային ենթակառուցվածքներ» միջազգային առցանց կոնֆերանսի ժամանակ, որը 2022թ. նոյեմբերի 2-ին կազմակերպել էր «Գետեր առանց սահմանների» միջազգային բնապահպանական կոալիցիան:

Կոալիցիայի միջազգային համակարգող Եվգենիյ Սիմոնովը ներկայացրեց «ՀԷԿ-ը և կլիման. COP26-ից մինչև COP27» ամփոփ զեկույցը։ Վրաստանի «Կանաչ այլընտրանք» ՀԿ-ի նախագահ Մանանա Կոչլաձեն խոսեց այն մասին, թե ինչպես են ՀԿ-ները համագործակցում զարգացման բանկերի՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և այլ կառույցների հետ գետերի պահպանության հարցերով, և բոլորի ուշադրությունը հրավիրեց այդ ֆինանսական կազմակերպությունների սոցիալական ու բնապահպանական քաղաքականության վրա: Հանրային արշավի արդյունքում ֆինանսավորող բանկերը Նենսկրայի հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագիծը եվրոպական բանկերի չափանիշներին անհամապատասխան ճանաչեցին։

Հաջող փորձով կիսվեց նաև կոալիցիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոլոտովը, ով խոսեց Սելենգե-Բայկալ ավազանի անդրսահմանային գետերի պաշտպանության միջազգային արշավի մասին, որտեղ մտադիր էին հիդրոէլեկտրակայան կառուցել։

Բիզնեսի և մարդու իրավունքների ռեսուրսային կենտրոնի հայաստանյան բանախոս Սոֆի Մանուկյանը խոսեց հիդրոտեխնիկական օբյեկտների կառուցման և շահագործման ընթացքում մարդու իրավունքների խախտման մասին: Բարձրացվել էին նաև Կենտրոնական Ասիայի՝ մեծ գերծանրաբեռնվածություն ունեցող ջրային ռեսուրսների վերաբերյալ հարցերը:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը բարձրացրեց կանաչ հիմնադրամների կողմից կլիմայական ծրագրերի ֆինանսավորման հարցը։ Խնդիրը նրանում է, որ որոշ ֆինանսավորվող ծրագրեր ունեն հստակ հակակլիմայական վեկտոր։ Առաջարկը կայանում է նրանում, որպեսզի համատեղ ուժերով հասարակական ճնշում գործադրել կանաչ ֆոնդերի վրա՝ հիմնադրամների ֆինանսավորման սկզբունքների և քաղաքականության, այլընտրանքային էներգիայի զարգացման, բնական էկոհամակարգերի պահպանման և դրանց կայուն օգտագործման, կլիմայական քաղաքականության և ջերմոցային գազերի արտանետումների տնտեսությունների կրճատման հետ կապված հավասարակշռության առումով, ինչպես նաև ֆինանսավորող կազմակերպությունների պատասխանատվության բարձրացման վրա։

Նոյեմբեր 07, 2022 at 15:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր