Լոնդոնում կանցկացվի «Առողջ քաղաքների» առաջին գագաթնաժողովը

Լոնդոնում կանցկացվի «Առողջ քաղաքների» առաջին գագաթնաժողովը

Լոնդոնում սույն թվականի մարտի 15-ին կանցկացվի «Առողջ քաղաքների» առաջին գագաթնաժողովը, որը կազմակերպում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Ներկայում աշխարհի բնակչության մեծ մասն ապրում է քաղաքներում։ Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների՝ մինչև 2050 թվականը քաղաքաբնակների թիվը կհասնի 2․5 միլիարդի։ ՄԱԿ-ը նշում է՝ քաղաքների կանաչապատումը կանխում է մահացությունը։

Գագաթնաժողովում կհավաքվեն քաղաքապետեր ամբողջ աշխարհից, կներկայացվեն զարգացման առաջադեմ ռազմավարություններ, որոնք կօգնեն փրկել կյանքեր և ստեղծել ավելի առողջ և դինամիկ քաղաքներ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ մարդու առողջությունը մեծապես կախված է նրա քաղաքի վիճակից։ «Առողջ քաղաքների» գործընկերության շրջանակներում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և նրա գործընկերները քաղաքապետերի հետ աշխատում են ծրագրերի և քաղաքականության ուղղությամբ, որոնցում պլանավորման մեջ առաջնային ուշադրություն է դարձվում մարդու առողջությանը։

«Առողջ քաղաքների» գործընկերությունը գլոբալ ցանց է, որը հիմնադրվել է 2017 թվականին և միավորում է ավելի քան 70 խոշոր քաղաքային տարածքներ:

Լուսանկարը՝ Unsplash/Чуттерснэп

Հունվար 11, 2023 at 15:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր