92,300,000 եվրո վարկ ՀՀ-ին՝ կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության համար

92,300,000 եվրո վարկ ՀՀ-ին՝ կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության համար

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կստորագրվի «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92,300,000 եվրո արժողությամբ: Սույն թվականի մարտի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

ՀՀ կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը:

Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.

  • Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում, և շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում
  • Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում
  • Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում։

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Համաշխարհային բանկի հիմնական ապառիկային հաստատությունն է։ Բանկի նպատակն է աղքատության նվազեցումը և վարկերի երաշխիքների, ռիսկային կառավարման, ապրանքների, անալիտիկ խորհրդատու ծառայությունների մատուցումը միջին եկամուտ ունեցող և վարկունակ երկրներին։

Մարտ 23, 2023 at 16:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր