

Մարտի 22-ին աշխարհը նշում է Ջրի համաշխարհային օրը։ 2023 թվականի օրվա թեման նվիրված է ջրամատակարարման և սանիտարական ճգնաժամի լուծման համար փոփոխությունների արագացմանը։ Ջրամատակարարման խափանումները խաթարում են առաջընթացը բոլոր ոլորտներում։
2015 թվականին աշխարհը պարտավորություն ստանձնեց հասնել կայուն զարգացման 6 նպատակներին «ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգ»-ի շրջանակներում, ըստ որի, մինչև 2030 թվականը յուրաքանչյուր մարդ կունենա անվտանգ ջրամատակարարում և սանիտարական պայմաններ:
ՄԱԿ-ը հայտում է, որ այս պահին մենք լրջորեն շեղվել ենք ընթացքից։
Միլիարդավոր մարդիկ, շատ դպրոցներ, բիզնեսներ, առողջապահական կենտրոններ, ֆերմաներ և գործարաններ չեն կարող լիարժեք գործել, քանի որ ջրի և սանիտարական պայմանների նկատմամբ մարդու իրավունքները դեռ չեն իրացվել:
Աշխարհում տարեկան 1.4 միլիոն մարդ է մահանում ջրի վատ որակի, սանիտարիայի և հիգիենայի պատճառով։ Շուրջ 2 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում չունի անվտանգ խմելու ջուր: Աշխարհի բնակչության գրեթե կեսը ՝ 3․6 միլիարդ մարդ, չունի անվտանգ սանիտարական պայմաններ։ Կենցաղային կեղտաջրերի 44 տոկոսը չի ենթարկվում անվտանգ մաքրման:
Ըստ կանխատեսումների՝ ջրի համաշխարհային պահանջարկը մինչև 2050 թվականը կաճի 55 տոկոսով։
Հայաստանում անվտանգ ջրի պահանջարկը մնում է չբավարարված։ Հիմնական ջրամբարները՝ Ախուրյանի, Ապարանի, Արփիլիճ, Ազատի, Մարմարիկի, 40 տոկոսով են լցված, ինչն ահազանգ է՝ հաշվի առնելով անձրևների սեզոնը։ Սևանա լիճը բացասական հաշվեկշիռ ունի: Արարատյան արտեզյան ավազանում ջրի հորիզոններն իջել են, խորացել են անապատացման գործընթացները:
Ջուրը կյանք է: Մենք պետք է խնայողաբար օգտագործենք ջուրը, մաքուր պահենք այն, ճիշտ կառավարենք ջրային ռեսուրսները, որ կենարար այս ռեսուրսը չսպառվի:
Լուսանկարը՝ sciencing.com
Մարտ 22, 2023 at 17:02