2023 թվականի սեպտեմբեր ամիսն ամենաշոգն է եղել դիտարկումների պատմության մեջ, ընդ որում՝ ռեկորդային տարբերությամբ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ը՝ հղում անելով Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալների վրա։
Կլիմայի փոփոխության «Copernicus» ծառայության տվյալներով՝ սեպտեմբերին միջին ջերմաստիճանը կազմել է 16,38°C։ Սա 0․5°C-ով բարձր է նախորդ ամենատաք՝ 2020 թվականի սեպտեմբերից և մոտ 1,75°C-ով ավելի տաք, քան նախաարդյունաբերական շրջանը (1850-1900 թթ․):
«Սա ևս մեկ ռեկորդ է, որը հաստատում է այն արագությունը, որով ջերմոցային գազերը փոխում են մոլորակի կլիման: 2023 թվականը հավանաբար կլինի ամենաշոգը դիտարկումների պատմության մեջ, իսկ հունիսը, հուլիսը, օգոստոսը և սեպտեմբերն արդեն գերազանցել են ջերմաստիճանի ամսական ռեկորդները», - նշում է ՄԱԿ-ը:
Լուսանկարը՝ www.reuters.com
Հոկտեմբեր 23, 2023 at 14:40