Աշնակցիները կլիմայի փոփոխության ազդեցության և գյուղի զարգացման հնարավորությունների մասին

Աշնակցիները կլիմայի փոփոխության ազդեցության և գյուղի զարգացման հնարավորությունների մասին

Արագածոտնի մարզի Աշնակ գյուղը ժամանակին հայտնի է եղել որպես խաղողագործության ու այգեգործության կենտրոն: Սակայն կլիմայի փոփոխության հետևանքով գյուղում ջրաղբյուրները ցամաքել են, տնտեսական զարգացման համար բավարար պայմաններ չկան: Ջրի պակասը պատճառ է դարձել գյուղանտնտեսության անկման համար: Բնակիչները խմելու ջուրն օգտագործում են ոռոգման և անանսապահական նպատակներով: Սակայն այն չի բավարարում: Գյուղն աշխատատեղերի պակաս ունի, ինչն էլ դարձել է գյուղացիների՝ Աշնակից հեռանալու պատճառներից մեկը: Գյուղի զարգացման հնարավորությունները բնակիչները հիմնականում տեսնում են տուրիզմի մեջ: ԷկոԼուրի տեսանյութում բնակիչները պատմում են գյուղի խնդիրների ու զարգացման հեռանկարների մասին: 

Տեսանյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացված «Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները որպես Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականության մեջ սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակիցներ» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի և ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Հունվար 30, 2024 at 17:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր