ԷկոԼուրը պատրաստել է նոր՝ «Փամբակ. կլիմայական մարտահրավերներ» տեսանյութը:
Մայիսի մայիսի 25-26-ի աղետաբեր տեղումների հետևանքով Դեբեդ գետը դուրս եկավ ափերից, քանդեց ճանապարհներ ու շինություններ, փլուզեց կամուրջներ, ջուրը լցվեց տներ ու նկուղներ, սրբեց հողի բերրի շերտը՝ պատճառելով մարդկային, նյութական և էկոլոգիական ահռելի վնասներ։
39 բնակավայր ճանաչվել է աղետի գոտի, այդ թվում՝ Փամբակ խոշորացված համայնքի Ձորագետ և Վահագնաձոր գյուղերը։ Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը մինչ ջրհեղեղն էլ ակնհայտ էր Փամբակում։ Այս խնդիրների ու կլիմայական մարտահրավերների մասին մինչ աղետն ԷկոԼուրը զրուցել է Փամբակ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ու տեղի ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
Տեսանյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացված «Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները որպես Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականության մեջ սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակիցներ» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի և ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Հունիս 04, 2024 at 13:58