«Քարաբերդ. աղքատություն ոսկու հետևում». ԷկոԼուրի նոր տեսանյութը

«Քարաբերդ. աղքատություն ոսկու հետևում». ԷկոԼուրի նոր տեսանյութը

ԷկոԼուրի կողմից հրապարակվել է «Քարաբերդ. աղքատություն ոսկու հետևում» նոր տեսանյութը, որը ներկայացնում է Լոռու մարզում գտնվող Քարաբերդի ոսկու հանքավայրի ազդակիր Քարաբերդ բնակավայրի բնակիչների սոցիալական, բնապահպանական ու առողջական խնդիրները, փորձագետները խոսում են հանքարդյունաբերության բացասական ազդեցության մասին: 

Քարաբերդի ոսկու հանքավայրի ազդեցությունը շրջակա միջավայրի և տեղի բնակիչների առողջության վրա պարզելու նպատակով 2022թ. չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ների հետ համատեղ իրականացրել  է քիմիական աղտոտվածության հետազոտություն հանքավայրի հարակից տարածքներում և ազդակիր Քարաբերդ բնակավայրում: Չեխ մասնագետները փորձանմուշներ են վերցրել հանքավայրի լցակույտերից, հարակից հողերից, գետերի հատակային նստվածքից, բնակիչների այգիներից, մազերից և մեզից: Փորձանմուշները հետազոտվել են Չեխիայում գտնվող լաբորատորիայում՝ բացահայտելով Քարաբերդի բնակիչների գյուղատնտեսական հողերում ծանր մետաղների բարձր պարունակություն:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Տեսանյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը Հայաստանում քիմիական անվտանգության շահերի պաշտպանության գործում» ծրագրի շրջանակում:

Ծրագիրն իրականացվում է  «Առնիկա» (Չեխիայի Հանրապետություն), «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» (Հայաստանի Հանրապետություն) և «ԷկոԼուր» (Հայաստանի Հանրապետություն) հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ՝ Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ Վերափոխումների խթանման ծրագրի շրջանակներում:



Փետրվար 08, 2023 at 17:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր