Ինչ սոցիալական և բնապահպանական խնդիրներ ունի Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքը, ինչ դեր ունեն Սոթքի ոսկու հանքավայրը և վերականգնվող էներգետիկան համայնքի կյանքում, ինչպես է պետք զարգացնել Վարդենիսը, ինչպես օգտվել Սևանա լճից համայնքի կայուն զարգացման համար: Այս և այլ հարցերի մասին խոսում են Վարդենիս խոշորացված համայնքի բնակիչները «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի պատրաստած տեսանյութում: Այն 6-րդն է «Համայնք և սոցիալ-էկոլոգիական մարտահրավերներ» խորագրով տեսանյութերի շարքում:
Ծրագիրն իրականացվում է Սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումի կողմից՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ:
«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության (Սոսե) համատեղությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ:
Նոր տեսաֆիլմ Օձուն խոշորացված համայնքի խնդիրների ու զարգացման հեռանկարների մասին
Խոսում է Սիսիանը, որոնք են համայնքի խնդիրները և զարգացման հեռանկարները
Ախթալա խոշորացված համայնքում առկա խնդիրներն ու դրանց լուծումները տեղի բնակիչների դիտանկյունից
Մայիս 11, 2022 at 13:48