Գլոբալ տաքացման բացասական երևույթներ՝ Երևանում և մարզերում

Գլոբալ տաքացման բացասական երևույթներ՝ Երևանում և մարզերում

Հայաստանում շարունակվում են դրսևորվել գլոբալ տաքացման բացասական երևույթներ։ Սույն թվականի օգոստոսի 30-ի գիշերը՝ 1-2 ժամվա ընթացքում, Երևանում թափվել են օգոստոս ամսվա նորմայից գրեթե երկու անգամ ավելի տեղումներ։ Այս մասին Ֆեյսբուքում գրառում է կատարել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ ՀՀ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում այդ օրը ժամը 23:34-ից մինչև օգոստոսի 31-ը ժամը 02:46-ը ընկած ժամանակահատվածում ստացվել է 670 ահազանգ՝ կապված էլեկտրական լարերի կարճ միացման, սելավատարերի և դիտահորերի խցանման, ինչպես նաև ջրալցումների հետ:

«Երևանի տարբեր վարչական շրջաններում արձանագրվել է 40 դեպք՝ Աջափնյակում՝ 4, Արաբկիրում՝ 6, Մալաթիա-Սեբաստիայում՝ 6, Կենտրոնում՝ 15, Էրեբունիում՝ 3, Շենգավիթում՝ 6, և Կոտայքի մարզում՝ 5։ Ջրահեռացման աշխատանքներ են իրականացվել 4 դեպքում, փրկարարներն ընդհանուր առմամբ հեռացրել են մոտ 276 տոննա ջուր, իսկ 55 տրանսպորտային միջոց դուրս է բերվել արգելափակումից»,- հայտնում են  ՆԳՆ փրկարար ծառայությունից: 

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ սեպտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1 աստիճանով և զգուշացնում է սեպտեմբերի 2-7-ին Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում սպասվող բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին։



Սեպտեմբեր 02, 2024 at 17:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր