Էկոլուրը հրապարակել է «COP 29-ին ընդառաջ» վերլուծությունը

Էկոլուրը հրապարակել է «COP 29-ին ընդառաջ» վերլուծությունը

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն հրապարակել «COP 29-ին ընդառաջ» վերլուծությունը։

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման վերահսկող բարձրագույն օրենսդիր մարﬕնը Կողﬔրի համաժողոﬖ է (COP): Կոնվենցիայի կողմ է 198 երկիր։

Վերլուծությունն անդրադառնում է COP 29-ի՝ Ադրբեջանում անցկացման պատճառներին, այդ երկրի կողմից նավթի և գազի արդյունահանման և վաճառքի միտումներին և իմիտացիոն կլիմայական քաղաքականությանը, COP 29-ի շրջանակներում առաջ քաշած իմիտացիոն նախաձեռնություններին, միջազգային հանրության և կազմակերպությունների՝ COP 29-ը Ադրբեջանում անցկացնելու մասին որոշման, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ արձագանքին, Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Ամերիկայի Պետդեպարտամենտի արձագանքին Ադրբեջանի վարած քաղաքականության նկատմամբ։

Փաստաթուղթը ներկայացնում է նաև Հայաստանի վարած կլիմայական քաղաքականությունը, վերլուծում Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունների կատարողականը։

Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ:

Սույն հոդվածը պատրաստվել է «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։

Հոդվածի բովանդակության համար պատասխանատու է միայն հեղինակը, և այն որևէ կերպ չի կարող ընկալվել որպես Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետ:

Նոյեմբեր 05, 2024 at 12:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր