ՀՀ-ի ԱՍԳ-ն. արտանետումների նվազեցման և կլիմայական պատասխանատվության բարձրացման ուղին, Մաս 1

ՀՀ-ի ԱՍԳ-ն. արտանետումների նվազեցման և կլիմայական պատասխանատվության բարձրացման ուղին, Մաս 1

Հեղինակ՝ Մոնիկա Երիցյան, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ

Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների կլիմայական ցանցը (CAN EECCA) պատրաստել է «EECCA տարածաշրջանում ԱՍԳ-երի թարմացում․ եզրակացություններ առանձին երկրների համար» վերանայման զեկույցը, որտեղ ներկայացված են առաջարկություններ ԱՍԳ-երի թարմացման նպատակով տարածաշրջանի 6 երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Մոլդովայի համար։ Զեկույցը պատրաստվել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ։ Ներկայացված տեսակետները կարող են չհամընկնել հիմնադրամի դիրքորոշման հետ։

Զեկույցի հիմնական նպատակն է պարզել, թե որքանով են Փարիզի համաձայնագրի կողմ երկրները պատրաստ սահմանափակել գլոբալ տաքացումը մինչև 1,5 աստիճան Ցելսիուսի սահմաններում։

ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) զեկույցի համաձայն՝ երկրները պետք է համատեղ կրճատեն ջերմոցային գազերի տարեկան արտանետումները 42%-ով մինչև 2030 թվականը և 57%-ով մինչև 2035 թվականը։ Հակառակ դեպքում, ընդամենը մի քանի տարի անց Փարիզի համաձայնագրի նպատակը՝ գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 1,5 աստիճան Ցելսիուսի սահմաններում պահելը, կդառնա անիրագործելի։

Զեկույցում նշվում է, որ EECCA տարածաշրջանի երկրները մեծապես կախված են հանածո վառելիքից։ Վերլուծությունն արտացոլում է քաղաքացիական հասարակության տեսլականն այն մասին, թե ինչպես կարող են նոր ԱՍԳ-երը դառնալ արդար անցման գործիք և մատնանշում է հիմնական խոչընդոտներն այդ ուղու վրա։ Վերլուծության արդյունքներն օգտագործվել են պետական կառույցներին ուղղված առաջարկությունների մշակման համար, որոնք պատասխանատու են ԱՍԳ-ների թարմացման գործընթացի համար։

Այս հոդվածում ներկայացված են Հայաստանի կլիմայական առանձնահատկությունները, խնդիրներն ու դրանց լուծումները, միջազգային պարտավորությունները, ազգային քաղաքականությունը, ինչպես նաև՝ քաղաքացիական հասարակության և համայնքների դերը երկրի կլիմայական օրակարգում։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Հոկտեմբեր 22, 2025 at 18:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր