«Մենդիա ռեսուրսիս»-ը ցանկանում է երկարաձգել Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետը

«Մենդիա ռեսուրսիս»-ը ցանկանում է երկարաձգել Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետը

«Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ն ցանկանում է երկարաձգել Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետը մինչև 2028 թվականը։ Ընկերության նախաձեռնած առաջին/նախնական հանրային լսումը տեղի ունեցավ սույն թվականի սեպտեմբերի 18-ին՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտ բնակավայրում։

Հանրային լսումն անցել է թեժ միջավայրում՝ ոստիկանների մասնակցությամբ։ Ներկաները հնչեցրել են և՛ կողմ, և՛ դեմ կարծիքներ։ Հանրային լսման արդյունքները պետք է արձանագրի Եղեգիսի համայնքապետարանը, այնուհետև այն պետք է դրվի Եղեգիս համայնքի ավագանու քննարկմանը։

Հիշեցնենք, որ Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկրաբանական աշխատանքների համար դրական եզրակացությունը տրվել է 2022 թվականին, չնայած նրա, որ ծրագրին դեմ էին արտահայտվել Վայոց ձորի մարզպետարանը, Եղեգիս համայնքի բնակիչները։  

Էկոլուրը ևս մասնակցել է հանրային լսմանը։ Մանրամասները՝ տեսանյութում։



Սեպտեմբեր 18, 2025 at 15:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր