

ԷկոԼուր
Բնապահպանության նախարարությունը լակոնիկ պատասխանեց «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի եւ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությանը:
Նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը նամակով տեղեկացնում է, որ «Գնդեվանք» ՓՀԷԿ-ի նախագծին առնչվող բոլոր հարցերը կլուծվեն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Հիշեցնենք, որ «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն եւ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին նամակով առաջարկել էին մերժել «Բի Էս Բի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Գնդեվանք» ՓՀԷԿ-ի նախագիծը, քանի որ ընկերությունը երկու անգամ ձախողել է ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի հասարակական լսումները եւ նախագծային փաստաթղթերում սխալ տեղեկատվություն նշել, թե որ գետի վրա է ՓՀԷԿ կառուցելու: Ըստ նախագծային փաստաթղթերի` ՓՀԷԿ-ը պետք է կառուցվի Գորիս գետի վրա, սակայն իրականում ՓՀԷԿ-ը լինելու է Անկան գետի վրա:
Դեկտեմբեր 24, 2012 at 14:10


