Համահայկական բնապահպանական ճակատը Բնապահպանության նախարարին առաջարկում ստուգումներ անցկացնել «Մարցիգետ-2» ՓՀԷԿ-ում

Համահայկական բնապահպանական ճակատը Բնապահպանության նախարարին առաջարկում ստուգումներ անցկացնել «Մարցիգետ-2» ՓՀԷԿ-ում

ԷկոԼուր

Համահայկական բնապահպանական ճակատը Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին նամակ է ուղարկել` առաջարկելով ստուգումներ անցկացնել «Մարցիգետ-2» ՓՀԷԿ-ում: Նամակում մասնավորապես ասված է. «Ս.թ մարտի 12-ին ՀՀ Լոռու մարզի Մարցի գյուղապետարանում տեղի ունեցան «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ: Լսումների տեսագրությունը դիտելիս (http://www.youtube.com/watch?v=pcXdFEUfc5g) պարզ դարձավ, որ լսումներին ներկա Մարց գյուղի բնակիչները միանշանակ դեմ են այս նախագծին, ինչը հիմնավորում էին արդեն գործող «Մարցիգետ-2» ՓՀԷԿ-ի շինարարության և շահագործման հետևանքով առաջացած խնդիրներով:… «Մարցիգետ-2» ՓՀԷԿ-ը կառուցել և շահագործում է «Արգիշտի 1» ՍՊԸ-ն: …առաջարկում ենք ներկայացված փաստերի հիման վրա ստուգել տվյալ ընկերությունը և պարզաբանել, թե ինչու՞ ձկնուղին չի գործել և չի պահպանվել գետի էկոլոգիական թողքը՝ փաստացի ամբողջովին ջրազրկելով Մարց գետը 5.8 կմ երկարությամբ, գնահատել շրջակա միջավայրին, գետի կենսաբազմազանությանը և էկոհամակարգին հասցված վնաս, պարզել շինարարության ժամանակ ծառահատումներ եղել են, թե՞ ոչ…»:

Մարտ 21, 2013 at 16:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր