Ո՞րն է փոքր ՀԷԿ-երի գործարկման արդյունավետության նախապայմանը

Ո՞րն է փոքր ՀԷԿ-երի գործարկման արդյունավետության նախապայմանը

ԷկոԼուր

Փոքր ՀԷԿ-երի գործարկման կանոնակարգման ամենակարճ եւ արդյունավետ ճանապարհը այդ օբյեկտները ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կարգավորման դաշտից հանելն է: Այս մասին «Բլեջան» ՀԿ-ի նախագահ Լիանա Ասոյանի հարցմանը նամակով պատասխանել է «Խազեր» ՀԿ-ի գիտության գծով իրավախորհրդատու Արամ Գաբրիելյանը:

Իր հարցման մեջ Լիանա Ասոյանը նշել էր, որ արդեն երկար տարիներ վեճ է գնում Հայաստանում փոքր ՀԷԿ-րի գործարկման բնապահպանական ու սոցիալական պրոբլեմների շուրջ: Ընթանում են լարված, սակայն անարդյունավետ քննարկումներ:

«Դուք մեծ փորձ ունեք վարչարարական ասպարեզում: Խնդրում եմ հայտնել Ձեր

կարծիքը, ի՞նչ ուղիով կարելի է լուծում տալ այդ հարցին: Որ՞ն է ամենակարճ ու

արդյունավետ ճանապարհը»,- հարցրել էր «Բլեջան» ՀԿ-ի նախագահը:

«Այդպիսի լուծումը «ակնթարթային» էֆեկտ կունենա, հատկապես, բնական ջրահոսքերի վրա (այսինքն գետերի վրա) կառուցվող փոքր ՀԷԿ-երի համար, քանի որ դրանք ազատ բիզնեսի մրցակցային դաշտում կկորցնեն գրավչությունը մասնավոր ներդրողների համար»,- նշել է Արամ Գաբրիելյանը: Ըստ նրա` այդ լուծումը ձեռնտու կլինի սոցիական խմբերին (էլեկտրաէներգիա սպառողներ, այլ ջրօգտագործողներ), Էլեկտրաէներգիայի այլ արտադրողներին (բացի փոքր ՀԷԿ-երը), Հայկական էլեկտրացանցեր ՓԲԸ-ին, բնական միջավայրին, սիրողական ձկնորսներին եւ այլն: Սակայն ձեռնտու չէ կոնկրետ փոքր ՀԷԿ-երի բիզնեսով զբաղվողների եւ տեղական ու միջազգային վարկատու կազմակերպությունների համար:

Ապրիլ 18, 2013 at 15:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր