

Բացվել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը՝ COP17 Armenia։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նշում է, որ մինչև համաժողովի մեկնարկն այս հարթակում կհրապարակվեն COP17-ի նախապատրաստական աշխատանքների, կարևոր իրադարձությունների, միջազգային համագործակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակում իրականացվող նախաձեռնությունների վերաբերյալ ամենաթարմ տեղեկությունները։
«Համաժողովի օրերին պաշտոնական էջը կդառնա Կապույտ և Կանաչ գոտիներից օպերատիվ տեղեկատվության հիմնական հարթակը՝ ներկայացնելով բանակցությունների ընթացքը, պաշտոնական հայտարարությունները, ընդունվող որոշումները, միջոցառումները և օրվա կարևորագույն իրադարձությունները։
Պաշտոնական էջում նաև կբացահայտվեն Հայաստանի կենսաբազմազանությունը, բնապահպանական առաջնահերթությունները և մեր երկրի ներդրումը կենսաբազմազանության պահպանության գլոբալ օրակարգի առաջմղման գործում», - հայտնում է նախարարությունը։
Հուլիս 06, 2026 at 12:59
