

Հոկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ, անցկացրեց «Համայնքները՝ կենսաբազմազանության պահպանողներ և կայուն օգտագործողներ» խորագրով սեսիա։
Հայաստանի յոթ համայնքների ներկայացուցիչներ ներկայացրին իրենց բնակավայրերի կենսաբազմազանությունը, բնապահպանական մարտահրավերները, պահպանության փորձը և առաջարկվող լուծումները։ Քննարկման առանցքում համայնքների դերն էր բնության պահպանության և կայուն կառավարման գործընթացներում։
Էկոլուրը հրապարակում է իր նոր տեսանյութը, որում ներկայացնում է Կանաչ գոտում կազմակերպված միջոցառման հիմնական արդյունքները և բնակավայրերի ներկայացուցիչների ակնկալիքները ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին մասնակցությունից։
«Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի ավագ գիտաշխատող Փոլ Ուիլթեր Սքեդսմոն տեսանյութում կարևորեց տեղական համայնքների ձայնը լսելու և նրանց ներգրավելու անհրաժեշտությունը կենսաբազմազանության պահպանության ու վերականգնման գործընթացներում։ Նրա խոսքով՝ հանդիպումը ցույց տվեց, որ Հայաստանի բազմաթիվ համայնքներ արդեն ներգրավված են կայուն զարգացման և կենսաբազմազանության պահպանության գործում։ Նա նաև ընդգծեց «Էկոլուրի» դերը՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության և տեղական համայնքների ներգրավվածության խթանման գործում։
Նյութը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ, Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ:
Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտահայտեն «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի տեսակետները:
Նոյեմբեր 19, 2026 at 11:42
