Երևանում կայացավ «CBD COP 17-ից դեպի COP 18» քննարկումը

Երևանում կայացավ «CBD COP 17-ից դեպի COP 18» քննարկումը

Նոյեմբերի 19-ին Երևանի «Օպերա Սուիթ» հյուրանոցում տեղի ունեցավ «CBD COP 17-ից դեպի COP 18» միջոցառումը։ Այն կազմակերպել էր «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի երևանյան գրասենյակի աջակցությամբ, «Քաղաքացիական հասարակության առաջնորդության և կենսաբազմազանության կառավարման ամրապնդումը Հայաստանում COP17-ի նախօրեին» ծրագրի շրջանակում։

Քննարկմանը մասնակցեցին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնից» Սոնա Այվազյանը, «Հայ կանայք՝ հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ից՝ Էմմա Անախասյանը, «Կանայք կլիմայում և էներգետիկայում» կազմակերպությունից՝ Նունե Սաքանյանը, «Կանաչ Հայաստան» ՀԿ-ից՝ Թեհմինե Ենոքյանը, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ից՝ Ինգա Զարաֆյանը, Վիկտորյա Բուռնազյանը, Մոնիկա Երիցյանը, Ռոզա Ջուլհակյանը, Ժաննա Սարգսյանը, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ից՝ Արամ Գաբրիելյանը, Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտից՝ Մելինե Ավագյանը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտից՝ Մայա Բարխուդարյանը, «Դալմա-Սոնա» հիմնադրամից՝ Ռուզան Ղազարյանը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ից՝ Օլեգ Դուլգարյանը, Կանաչ Խորհուրդների Դաշնությունից՝ Հայկ Աբրահամյանը, «Հաջողակ կին» ՀԿ-ից՝ Հռիփսիմե Քոչարյանը, «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ից՝ Լիլիթ Մարտիրոսյանը, «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ից՝ Արևիկ Հովսեփյանը:

Միջոցառման ընթացքում հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչները ներկայացրին COP 17-ի վերաբերյալ իրենց գնահատականները, կարծիքներն ու փորձառությունը։ Քննարկվեցին նաև «CBD COP 17-ից դեպի CBD COP 18» գործընթացում քաղաքացիական հասարակության հետագա անելիքները։ Հնչեցված գնահատականներն ու առաջարկները կուղարկվեն COP 17-ի նախագահությանը։



Նոյեմբեր 20, 2026 at 00:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր