Հարուցվել է քրեական գործ «ՇԱՆԹ-ՍԵՅՐԱՆ» ՍՊԸ-ի նկատմամբ

Հարուցվել է քրեական գործ «ՇԱՆԹ-ՍԵՅՐԱՆ» ՍՊԸ-ի նկատմամբ

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային  վարչության Մարտունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «ՇԱՆԹ-ՍԵՅՐԱՆ» ՍՊԸ-ի կողմից Մարտունի գետի հունի և ափամերձ հատվածում աշխատանքների կատարման փաստի առթիվ: Այս մասին ԷկոԼուրին ի պատասխանն հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը:

«Ի պատասխան Ձեր՝ 2020 թ. փետրվարի 20-ի NDEA5-39E5-9076 հարցման՝ հայտնում եմ, որ բարձրացված հարցերի իսկությունը պարզելու նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ  «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ի կողմից Մարտունի գետի հունի և ափամերձ հատվածի մաքրման աշխատանքների կատարման փաստի առթիվ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում հարուցվել է քրեական գործ:

Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 8-րդ կետի՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, քանի որ  փաստով առկա է քրեական գործ»,- նշված է պատասխան նամակի մեջ: 

Հիշեցնենք, որ  դեռևս հունվարին ԷկոԼուրն ահազանգել էր «ՇԱՆԹ-ՍԵՅՐԱՆ» ՍՊԸ-ի կողմից Մարտունի գետի հունից ավազ և խճաքար հանելու մասին: Այս մասին ԷկոԼուրին հայտնել էին Մարտունիի բնակիչները: էկոԼուրը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին էր փոխանցել նշված ահազանգը: Տեսչական մարմնից հայտնել էին, որ նախատեսվում է ստուգում իրականացնել «ՇԱՆԹ-ՍԵՅՐԱՆ» ՍՊԸ-ում: 

Հոկտեմբեր 16, 2020 at 12:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր