Հրապարակվել են զեկույցներ՝ Երևանում ու Գյումրում «Կանաչ քաղաք» ծրագրի մշտադիտարկման վերաբերյալ

Հրապարակվել են զեկույցներ՝ Երևանում ու Գյումրում «Կանաչ քաղաք» ծրագրի մշտադիտարկման վերաբերյալ

«էկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն CEE Bankwatch Network միջազգային կազմակերպության աջակցությամբ իրականացրել է «Եղիր տեղեկացված Երևանում և Գյումրիում Կանաչ քաղաքների պլանների և ծրագրերի մասին» ծրագիրը: Ուսումնասիրվել է, թե Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում ու «Կանաչ քաղաքի գործողությունների ծրագիր Գյումրի քաղաքի համար» ծրագրում ներառված միջոցառումները որքանով են կյանքի կոչվել և որքանով է բարելավվել քաղաքների բնապահպանական վիճակը: Այս ծրագրերը մշակվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Կանաչ քաղաք» ծրագրի շրջանակներում:

Վերլուծության արդյունքում պատրաստվել են «Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը և դրա իրականացումը» և «Կանաչ քաղաքի գործողությունների ծրագիր Գյումրի քաղաքի համար» ծրագրի ուսումնասիրություն» զեկույցները: Դրանցում վեր են հանվել երկու քաղաքներում իրականացված ծրագրերի գործողությունների, միջոցառումների ու առնչվող փաստաթղթերի վերլուծության արդյունքները, բացերն ու խնդիրները: 

Զեկույցների պատրաստման համար ուսումնասիրվել են Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի» ու «Կանաչ քաղաքի գործողությունների ծրագիր Գյումրի քաղաքի համար» ծրագրի բաղադրիչները, համացանցում առկա բաց տեղեկատվությունը, Երևանի քաղաքապետարանի, Գյումրու համայնքապետարանի, ՀՀ կառավարության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պաշտոնական կայքերը, զարգացման ծրագրերը: Իրականացվել է նամակագրություն Երևանի քաղաքապետարանի, Գյումրու համայնքապետարանի և «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ: Եզրահանգումները հիմնված են ինչպես հասանելի աղբյուրների, փաստաթղթերի, առկա իրավիճակի ուսումնասիրությունների, այնպես էլ՝ Երևանի քաղաքապետարանի ու Գյումրու համայնքապետարանի պատասխանների վրա:    

Իրականացված ուսումնասիրության շրջանակներում Երևանին առնչվող տվյալներին կարելի է ծանոթանալ այստեղ, իսկ Գյումրիին առնչվող տվյալներին՝ այստեղ: Զեկույցներն ուղարկվել են բոլոր շահագրգիռ կողմերին՝ ծրագրերի իրականացման համար ֆինանսավորում տրամադրած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Երևանի քաղաքապետարանին, Գյումրու համայնքապետարանին, ծրագրի շրջանակներում կազմակերպված կլոր-սեղանների մասնակիցներին: 

Մայիս 15, 2023 at 14:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր