

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) Բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբակցությունն օրեր առաջ «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել: Հայտարարությանը հաջորդեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանը: ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը 2023թ. մայիսի 12-ի թիվ ՀՀ/26.2/13870-2023 նամակով «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանին հայտնել է.
«Տեղեկացնում ենք, որ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) Բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբակցության առաջարկությունները Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության (այսուհետ՝ նաև Ռազմավարաություն) 4-րդ նախագծային տարբերակի վերաբերյալ ներառված և հրապարակված են ՀՀ կառավարության օրակարգում ընդգրկված՝ «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035) թվականը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի փաթեթի 2-րդ ամփոփաթերթում (8-րդ կետ) https://e-gov.am/sessions/:
Միաժամանակ հայտնում ենք, որ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը, որը ՀՀ կառավարության կողմից հաստատվեց 2023 թվակկանի մայիսի 11-ին, ունեցել է 4 նախագծային տարբերակ, որոնք բոլորը ներկայացվել են Շրջակա միջավայրի նախարարություն՝ կարծիքի: Ռազմավարության վերջնական լրամշակված տարբերակի վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունը որևէ առարկություն չի ներկայացրել:
Տեղեկացնում ենք, որ Ռազմավարությունը մշակվել է տեխնիկական առաջադրանքին համապատասխան, միաժամանակ դրամաշնորհային ծրագրի անբաժանելի մաս է հանդիսացել Համաշխարհային Բանկի պահանջներին համապատասխան մշակված, քաղաքականության բաղկացուցիչ մաս հանդիսացող՝ Շահագրգիռ կողմերի ներգրավման պլանը (այսուհետ՝ ՇԿՆՊ): ՇԿՆՊ-ի նպատակն էր ամրագրել Հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության առանցքային շահագրգիռ կողմերին, շաահագրգիռ կողմերի ներգրավման մեթոդները, հաստատել կառուցողական երկխոսություն կողմերի միջև ապահովելով շահագրգիռ կողմերի լայն և ակտիվ մասնակցությունը և ժամանակին ստեղծել կառուցողական երկխոսության մթնոլորտ հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության փաստաթղթի և գործողությունների պլանի մշակման նպատակով:
Ինչպես արդեն նշվեց՝ մշակված Ռազմավարության նախագծերի չորս տարբերակներն էլ ներկայացվել են շահագրգիռ կողմերի քննարկմանը, ներկայացված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա նախագծերը լրամշակվել են այնպես, որ իրար հակասող դիտարկումները փաստաթղթում ներկայացվեն փոխզիջումային տրամաբանությամբ՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի դիրքորոշումները:
Ծրագրի հիմնական շահագրգիռ կողմերը հանդիսացել են՝
- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, մասնավորապես՝ ընդերքի վարչությունը,
- Պետական մարմիններ (ՇՄՆ, ԱՆ, ԷՆ, ԱՍՀՆ, Տեսչական մարմինների համակարգման գրասենյակը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Կադաստրի կոմիտեն, Առողջապահության և աշխատանքի տեսչությունը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության մարմինը և այլն),
- ԱՃԹՆ բազմաշահառու խումբը
- Հանքարդյունահանող ընկերությունները և ոլորտի կազմակերպությունները՝ (Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն) ընդերքօգտագործող կազմակերպությունները,
- Հանքարդյունաբերության ոլորտի աշխատողներ և արհմիությունները,
- Գիտական հանրությունը,
- Քաղաքացիական հասարակությունը
- Միջազգային կազմակերպությունները:
Ծրագրի շրջանակներում շահագրգիռ կողմերի ներգրավումը իրաականացվել է հետևյալ երկու հիմնական ուղղություններով՝
1. խորհրդակցություններ շահագրգիռ կողմերի հետ և անդրադարձերի հավաքագրում ծրագրի ողջ ընթացքում.
2. Հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության փաաստաթղթի և առնչվող իրավական փաստաթղթերում պլանավորված փոփոխությունների մասին իրազեկման բարձրացման գործողություններ:
Ընդհանուր առմամբ, կիրառվել են շահագրգիռ կողմերի ներգրավման հետևյալ գործողությունները՝
- Հետազոտությունների և խորհրդակցությունների փուլ
- Ֆոկուս խմբերի քննարկումներ (ՖԽՔ) և/կամ ընդհանուր ժողովներ
- Կլոր-սեղան քննարկումներ և ֆորումներ
- Փորձագիտական և հիմնական տեղեկատվական հարցազրույցներ
- Առցանց հետադարձ կապի հարթակ
- Բողոքների արձագանքման մեխանիզմ
- Մարզային այցեր
Հարկ է նշել, որ Ռազմավարության նախագծաային տարբերակների մշակման յուրաքանչյուր փուլում տեղի են ունեցել շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություններ, հանդիպումներ և քննարկումներ, Ռազմավարության մշակման նախնական փուլերում ճշգրտվել է շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների շրջանակը, այնուհետև կազմակերպվել են հանդիպումներ, քննարկումներ վերջիններիս հետ: Մասնավորապես՝ Ռազմավարությանը, վերջինիս ուղղություններին և նպատակներին ծանոթացնելու, խնդրահարույց հարցերը քննարկելու նպատակով կազմակերպվել են այցեր ՀՀ Լոռու (04.03.2022թ.) և ՀՀ Սյունիքի մարզեր (14.03.2022թ.): Շահագրգիռ կողմերի ներգրավման շրջաանակներում մարտի 11-ին քաղաքացիական հասարակության կողմից պարբերաբար վերհանվող մի քանի սկզբունքային խնդիրների քննարկման նպատակով ՏԿԵ նախարարությունում կազմակերպվել է ֆոկուս խմբի քննարկում՝ ԱՃԹՆ ԲՇԽ քաղհասարակության խմբի, Տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության, այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների միջև, իսկ նույն թվականի ապրիլի 4-ին կազմակերպվել է նաև քննարկում ընդերքօգտագործողների հետ:
2022 թվականի մայիսի 20-ին Ռազմավարության 4-րդ նախագծային տարբերակի քննարկման նպատակով հանդիպումը կազմակերպվել է շահագրգիռ կողմերի լայն շրջանակի հետ: Քննարկմանը ներկա են եղել.
- ՀՀ ՏԿԵ նախարարությունը՝ փոխնախարարի գլխավորությամբ,
- ՀՀ կառավարության, տարբեր նախարարությունների ներկայացուցիչներ,
- ԱՃԹՆ քարտուղարությունը,
- Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները,
- Հանքարդյունահանող ընկերություններ,
- Ակադեմիական շրջանակների ներկայացուցիչները:
Հարկ է նշել, որ Ռազմավարության նախագծի մշակման շրջանակներում կազմակերպվել է 22 միջոցառում (կից ներկայացվում է Ռազմավարության նախագծի մշակման շրջանակներում կազմակերպված միջոցառումների ցանկը), որին մասնակցել է ավելի քան 350 մարդ: 73 շահագրգիռ կողմ/կազմակերպություն է ներգրավված եղել աշխատանքներին: Շահագրգիռ կողմերի հետ բանավոր և գրավոր մեկնաբանությունների արդյունքում կատարվել են զգալի փոփոխություններ: Բոլոր շահագրգիռ կողմերի մեկնաբանություններին տրվել են պատշաճ և ամբողջական պատասխաններ, իսկ խնդրահարույց հարցերը շարունակաբար քննարկվել են շահագրգիռ կողմերի հանդիպումների ընթացքում:
Նախագիծը տեղադրվել է նաև իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ www.e-draft.am, սակայն վերջինիս վերաբերյալ դիտարկումներ չի ստացվել:
Հավատարիմ մնալով թափանցիկ ու բաց աշխատելաոճի սկզբունքներին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստակամ է կազմակերպել ևս մեկ հանդիպում Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Առդիր՝ էլեկտրոնային նյութ»:
Մայիս 16, 2023 at 19:16