![Երևանի գաջի գործարանի տարածքից փոշու արտանետումների համար տնտեսվարողը ենթարկվել է վարչական տույժի 100 000 դրամի չափով](/files/news/2023/07/072030161787.jpg)
![Երևանի գաջի գործարանի տարածքից փոշու արտանետումների համար տնտեսվարողը ենթարկվել է վարչական տույժի 100 000 դրամի չափով](/files/news/2023/07/072030161787.jpg)
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի դիմումի հիման վրա ստուգում է իրականացրել Երևանի գաջի գործարանի տարածքում: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի պարտականությունները կատարող Ա.Գրիգորյանը 01/30.1/12/3529-2023 նամակով ԷկոԼուրին հայտնել է, որ հարուցվել է վարչական վարույթ և պարզվել, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Ջրվեժի խճուղու տարածքում փոշու արտանետումները «Էրեբունի գրուպ» ՍՊԸ-ի ջարդիչ կայանից են եղել, ինչի համար ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական տույժի 100 000 դրամի չափով։
Ընկերության տնօրենին ներկայացվել է առաջարկություն՝ ջարդիչ կայանի շահագործման ժամանակ անհրաժեշտ մակարդակի վրա պահել ջրի քանակությունը։
Հիշեցնենք, որ գաջի գործարանի տարածքից պարբերաբար փոշու արտանետումներ են լինում՝ աղտոտելով թե՛ շրջակա միջավայրը, և թե՛ վնասելով մարդկանց առողջությունը:
Հուլիս 20, 2023 at 16:23