Ասիական զարգացման բանկի աշխատաժողովում ՔՀԿ-ները ներկայացրին զարգացման բանկերի սոցիալ-էկոլոգիական քաղաքականության բացերը

Ասիական զարգացման բանկի աշխատաժողովում ՔՀԿ-ները ներկայացրին զարգացման բանկերի սոցիալ-էկոլոգիական քաղաքականության բացերը

Սույն թվականի ապրիլի 29-ից մայիսի 1-ը Ասիական զարգացման բանկի «ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության կենտրոնը» կազմակերպել է «2024 ՔՀԿ խարիսխներ» աշխատաժողովը։ Դասընթացի թեմաները նվիրված են միջազգային բազմապրոֆիլային զարգացման բանկերի քաղաքականություններում, ռազմավարություններում շահագրգիռ կողմերի ներգրավմանը, շահերի պաշտպանությանը, բանկերի հետ երկխոսելու կարողությունների ամրապնդմանը։

Ապրիլի 30-ին CEE Bankwatch Network ՀԿ-ի քաղաքականության պատասխանատու Նինա Լեսիխինան, Համայնքների թիմի համատնօրեն, հաշվետվողականության խորհրդատու Թերեզա Մութուան և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը որպես բանախոսներ հանդես եկան աշխատաժողովի «Անդրադառնալով ՔՀԿ-ների շահերի պաշտպանությանը» սեսիային։ Սեսիան վարում էր Մարինա Բեսթը Ասիական զարգացման բանկի «ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության կենտրոնից»:

Իր ելույթում Վիկտորյա Բուռնազյանը նշեց համայնքներում միջազգային զարգացման բանկերի քաղաքականությունների մասին ցածր տեղեկացվածության և երկխոսության անբավարար մակարդակի մասին։ Ըստ նրա՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բիզնես-ընկերությունների կողմից բանկերին ներկայացված բնապահպանական և սոցիալական ազդեցության ծրագրերում (ԲՍԱԳ) և լիազոր մարմնին ներկայացվող ՇՄԱԳ փաստաթղթում որոշ տվյալներ տարբերվում են։ Խնդրահարույց է բանկերի մշակած փաստաթղթերի և ԲՍԱԳ-երի օտարալեզու լինելը, ինչը դժվարացնում է բնակիչների և ՀԿ-ների կողմից դրանց մանրամասն ծանոթանալը։ Ցածր է բանկերի պատասխանատվությունը իրենց ֆինանսավորած ծրագրերի համար։ Նա կարևորեց, որ բանկերի ներկայացուցիչները հանդիպումներ ունենան այն համայնքներում, որտեղ բանկերի միջոցներով ծրագրեր են իրականացվում և երկխոսեն տեղի բնակիչների և ՀԿ-ների հետ՝ հասկանալու ծրագրային խնդիրները և գտնելու լուծումներ։ Կարևոր է նաև, որ այդ հանդիպումները չկրեն ձևական բնույթ, որպեսզի մարդկանց ձայնը բանկերի կողմից լսելի լինի, հակառակ դեպքում մարդիկ հիասթափվում են և կորցնում վստահությունը։  

Ապրիլ 30, 2024 at 17:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր