ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՄԵԾ ՊԱՐՆԻ ԳՅՈՒՂԻ ՀՈՂԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԵՏ ԻՐ ԱՌՆՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՄԵԾ ՊԱՐՆԻ ԳՅՈՒՂԻ ՀՈՂԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԵՏ ԻՐ ԱՌՆՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ԷկոԼուր

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն հերքում է «168 ժամ» թերթում տպագրված  20.01.2011 թ. «Մեծ Պարնիի գյուղապետը հեկտարներով հողատարածքնե՞ր է վաճառել» և 22.01.2011 թ. «Գյուղապետը վաճառել է նաև ջրվեժը» նյութերը: «ԷկոԼուր»-ին ուղղված «Գլենդել Հիլզ»-ի նամակում նշված է, որ հոդվածներում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին վերաբերվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: : «Տեղեկատվությունը հրապարակվել է առանց ընկերությունից նախապես ճշտումներ անելու կամ պարզաբանումներ ստանալու որևէ փորձի, առանց որևէ փաստացի հիմք ունենալու: Այդ չստուգված տեղեկատվությունը կարող էր վնասել «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի բարի համբավն ու պատիվը: «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն Մեծ Պարնի համայնքում առևտրային գործունեություն չի իրականացնում, գյուղապետի կողմից որևէ հողակտոր ընկերությանը չի վաճառվել»,-նշված է նամակում:

Փետրվար 01, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր