«ԿԱՆԱՉ» ԷԿՈՆՈՄԻԿԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՏԱՐԵԿԱՆ 1,3 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԵՎ ԿԱՃԻ ԱՎԵԼԻ ԱՐԱԳ

Արմենպրես

Գլոբալ Էկոնոմիկայի անցումը ցածրածխածնային եւ Էներգաարդյունավետ «ռելսերի» կարժենա համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտավորապես 2 տոկոսը կամ տարեկան 1,3 տրիլիոն դոլար, ըստ որում դրա աճն արդեն 5 – 10 տարի հետո կարագանա: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքին են այն հետազոտության հեղինակները, որը պատրաստել Է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը (UNEP):
 
Ինչպես նշված Է հետազոտության մեջ, այս գումարը, որը կազմում Է հիմնական կապիտալում ներդրումների տարեկան ծավալի 1/10-ից պակաս մասը, անհրաժեշտ Է ներդնել 10 հանգուցային հատվածներում, որոնց թվում են, մասնավորապես, շինարարությունը, Էներգետիկան, անտառային տնտեսությունը եւ տրանսպորտը: Ամենից շատ ներդրումներ առաջարկվում Է ուղղորդել Էներգետիկայի բնագավառ, որտեղ «կանաչապատումը» կպահանջի ավելի քան 360 միլիարդ դոլար:
 
Շուրջ 190 միլիարդ դոլար կպահանջվի տրանսպորտին, մոտավորապես՝ 135-ական միլիարդ՝ զբոսաշրջության ինդուստրիային եւ շինարարությանը, եւս 110-ական միլիարդ՝ ձկնորսության ճյուղին եւ աղբի վերամշակմանը: Հեղինակները «Դեպի կանաչ Էկոնոմիկա. դեպի կայուն զարգացում եւ աղքատության արմատական վերացում տանող ուղիներն» իրենց 626-Էջանոց զեկույցը ներկայացրել են UNEP-ի նախարարական համաժողովի նստաշրջանում, որը երկուշաբթի օրը բացվել Է Նայրոբիում (Քենիա):

Փաստաթուղթը, որը մատչելի Է ծրագրի կայքում, ներկայացվել Է Rio+20 գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակներում, որը տեղի կունենա 2012 թվականին Բրազիլիայում: Ըստ զեկույցի գնահատումների՝ համաշխարհային ՀՆԱ-ի 1 – 2 տոկոսն այսօր ծախսվում Է այնպիսի բնագավառներում «ոչ կայուն զարգացման ուղու դրամատրման» վրա, ինչպիսիք են հանածո վառելիքի արդյունահանումը, գյուղատնտեսությունը, թունաքիմիկատների արտադրությունն ու օգտագործումը, ձկնորսությունը եւ ջրային պաշարների օգտագործումը:

Այս դրամատրումների կրճատումը կամ վերացումը, UNEP-ի մասնագետների կարծիքով, թույլ կտա ոչ միայն նվազեցնել բացասական ազդեցությոնը շրջակա միջավայրի վրա, այլեւ ազատել անհրաժեշտ միջոցներ «կանաչ» Էկոնոմիկայի անցնելու համար: Փորձագետները խոստովանում են, որ անցումը «դարչնագույն», հումքակողմնորոշված Էկոնոմիկայից դեպի «կանաչ» Էկոնոմիկա, կհանգեցնի որոշ ճյուղերում աշխատատեղերի կրճատման, սակայն աշխատուժի վերապատրաստումը ֆինանսավորել կարելի Է նույն դրամատրումների հաշվին:
 
«Կանաչ» Էկոնոմիկայի աճի տեմպերը, զեկույցի հեղինակների գնահատումներով, արդեն 5 – 10 տարի հետո կլինի «դարչնագույն» սցենարների վերաբերյալ կանխատեսումներից բարձր, սակայն ըստ որում դրան հատուկ չեն լինի վերջինների շատ ռիսկեր եւ համակարգային թերություններ: Բացի դրանից, առաջարկված սցենարը ենթադրում Է մինչեւ 2050 թվականը բնակչության մեկ շնչի հաշվով եկամտի աճ մարդու «Էկոլոգիական հետքի» գրեթե 50 տոկոսով նվազմամբ հանդերձ:

«Մեր Green Economy նախագիծն այն հարցի պատասխանի անհրաժեշտ մասն Է, թե մենք ինչպես զսպենք մեր Էկոլոգիական հետքը մեկ մոլորակի շրջանակներում: Դրա խնդիրն Է ուղեգծի փոփոխման Էկոլոգիական անհրաժեշտությունը կապել տնտեսական եւ սոցիալական հետեւանքների հետ, մասնավորապես, տնտեսական աճի, աշխատանքի շուկաների եւ կապիտալի հետ»,- ասել Է UNEP-ի ղեկավար Ախիմ Շտայները, ում խոսքը բերված Է հաղորդագրության մեջ:

Մարտ 01, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր