

ԷկոԼուր
Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի անունով բաց նամակ է տարածել, որը պատրաստվել է Հայաստանից նրա մեկնելու առթիվ: Նամակում մասնավորապես ասված է. «Ձեր հրաժեշտի խոսքում անդրադարձել եք նաև Կապանի կամավոր բնապահպանների աշխատանքին և հիացմունք եք ապրել` տեսնելով Կապանի կամավորների նվիրվածությունը բնապահպանական հարցերին:
Տիկին Յովանովիչ, մեր կազմակերպության անունից շնորհակալություն ենք հայտնում Ձեզ, որ դուք գնահատեցիք մեր` բոլորիս կամավորական աշխատանքը Ձեր ոգեշնչող խոսքերով: Մեր աշխատանքը նպաստում է ոչ միայն Կապանի տարածաշրջանի բնապահպանական խնդիրների լուծմանը, այլև նպաստում է նաև մեր հանրապետությունում ժողովրդավարության զարգացմանը:
Դուք հեռանում եմ Հայաստանից` թողնելով դրական լիցքեր և' հասարակական, և' քաղաքական ոլորտներում: Հուսով ենք, որ հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն զարգանալ դրական ուղիով` ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների»:
Հունիս 07, 2011 at 12:28
