

ԷկոԼուր
«Հարավային Կովկասի կանաչներ» նախաձեռնությունը իր էլեկտրոնային էջն է բացել, որը կոչվում է “Greens of South Caucasus”: Նոր էլեկտրոնային էջը ստեղծված է «ԷկոԼուր»-ի բլոգում` www.ecоlur.org/blog` Թելավիում (Վրաստան) Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի հասարակական կազմակերպությունների եւ կանաչների կուսակցությունների հանդիպման ժամանակ: Հանդիպումը կազմակերպել էր Վրաստանի Կանաչների կուսակցությունը, որի նպատակն էր Հարավային Կովկասի կանաչ շարժումը միավորել համաեվրոպական կանաչ շարժման հետ: «Երբ քննարկվում էին միջոցները, թե ինչպես կարելի է համագործակցել եւ ստեղծել Հարավային Կովկասի կանաչների ակտիվ կապեր, մենք առաջարկեցինք միանալ «ԷկոԼուր»-ի բլոգերների ցանցին, ովքեր գտնվում են էկոլոգիական թեժ կետերում եւ ակտիվորեն տեղեկատվություն են փոխանակում: Այդպես ստեղծեցինք “Greens of South Caucasus” նոր էջը: Մենք արդեն տեղեկատվություն ունենք Թելավիից եւ Ադրբեջանից»,- պատմեցին www.ecolur.org կայքի խմբագիր Վիկտորյա Բուռնազյանը եւ «ԷկոԼուր»-ի բլոգի մոդերատոր Թեհմինե Ենոքյանը: Կանաչ նախաձեռնության երիտասարդ ներկայացուցիչները հույս ունեն, որ բլոգը, որտեղ մարդիկ կարող են գտնել շփման «կանաչ» լեզուն, կնպաստի «կանաչների» համաեվրոպական շարժման նպատակների իրագործմանը:
Հոկտեմբեր 03, 2011 at 12:19
