

ԷկոԼուր
Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը, ով տարածել է հասարակական կազմակերպությունների պահանջը` Բնապահպանության նախարարի հրաժարականի վերաբերյալ, արձագանքեց Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ «Խազեր» էկոլոգամշակութային հասարակական կազմակերպության նամակին: Հիշեցնենք, որ «Խազեր» ՀԿ-ի տնօրեն Ամալյա Համբարձումյանը նշել էր, որ պահանջը պատշաճ կերպով չի համաձայնեցվել Դաշինքի անդամների հետ եւ առաջարկել էր քննարկումը տեղափոխել ռացիոնալ եւ իրատեսական դաշտ: Սիլվա Ադամյանը որպես հիմնավորում բերեց Դաշինքի 16.02.2011թ. նիտի արձանագրությունը, որտեղ 3-րդ կետում գրված է. «Էկոդաշինքի համակարգման հարցով որոշվեց գործընթացը հեշտացնելու համար, որպեսզի որոշումներ կայացնելու ժամանակ աշխատանքը արագ արվի և արդյունավետ, հանձնարարել համակարգող Ս. Ադամյանին, ցանցով ստանալ դաշինքի անդամ կազմակերպությունների, այս կամ այն որոշումը, լռության դեպքում (3 օրվա ընթացքում), դա փաստել որպես համաձայնություն: Նամակ կազմելուց, նշել դաշինքի անդամների քանակությունը, և որպես համակարգող ստորագրել որոշման տակ»:
Տվյալ պահանջի դեպքում (նախարարի հաժարականի մասին) Սիլվա Ադամյանը նշում է. «Տիկին Դանելյանը, Արման Վերմիշյանը ազնվորեն ասացին, որ համաձայն չեն այդ տեսակետի հետ, սակայն «Խազեր» ՀԿ-ն չէր արձագանքել այն դեպքում, որ հայտարարությունը շուրջ 10 օր դրված էր եւ ֆեյսբուկում, եւ տարածվում էր Դաշինքի ցանցով: Ես կարծում եմ` նրանց հայտարարությունը ուշացած է , բայց տեղին է այն առումով, որ բոլոր այն կազմակերպությունները, որոնք համաձայն չէին այս տեսակետի հետ, երևի թե գրավոր իրենց անհամաձայնությունը պիտի հստակ ներկայացնեին` այո կամ ոչ»:
Մեր կողմից նշենք, որ այս հարցը ետք է քննարկվի Երեւանի Օրհուս կենտրոնում հոկտեմբերի 19-ին` ժամը 16:00-ին:
Հոկտեմբեր 19, 2012 at 13:25
