Ահա թե ինչով տարբերվեց բնապահպանության նոր նախարար Արամայիս Գրիգորյանը իր նախորդներից

Ահա թե ինչով տարբերվեց բնապահպանության նոր նախարար Արամայիս Գրիգորյանը իր նախորդներից

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նոր նախարար Արամայիս Գրիգորյանը հասարակական կազմակերպությունների հետ հենց առաջին հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ մայիսի 13-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում, հրաժարվեց երկխոսության մեջ մտնել ԷկոԼուրի հետ:

«…Ձեր բոլոր խնդիրները ես կդարձնեմ իմ խնդիրները…Ես առաջարկում եմ միասին աշխատենք… Իհարկե կան խնդիրներ, որոնք իրոք բարդություն ունեն, բայց կան խնդիրներ, որոնք հանգիստ կարող ենք անցնել: Հիմնականում սա է, ընթացքում հարց ու պատասխանի տեսքով այսօրվա խոսքը կամփոփենք…»,-  նշեց Արամայիս Գրիգորյանը իր խոսքում: Սակայն նախարարը, կարծես թե, այլ կերպ է պատկերացնում համագործակցությունը:

ԷկոԼուր.

-Պարոն Գրիգորյան,ի՞նչ միջոցներ եք նախատեսում ձեռնարկել խուսափելու համար Սեւանա լճի բացասական հաշվեկշռից, արդյոք կգործարկվի՞ Արփա-Սեւան թունելը, եթե այո,ապա...

Արամայիս Գրիգորյան.

-Դուք լրագրո՞ղ եք: 

ԷկոԼուր.

-Այո եւ ներկայացնում եմ «ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը:

Արամայիս Գրիգորյան.

-Ես ուզում էի Ձեզ նկատողություն անել, բայց եթե ցանկացել եք ձայնագրել…

 ԷկոԼուր.

 -Ես նախապես թույլտվություն եմ հարցրել:

  Արամայիս Գրիգորյան.

 - Ես կխնդրեմ Ձեզ լրագրության հետ կապված հարցերը հետո տաք մեզ…Այսօր մեր հանդիպումը ընդամենը ՀԿ-ների հետ կապված  մեր դեմառդեմ խոսակցությունն է, իրար հասկանանք, ծանոթանանք: Խնդրում եմ ձեր հարցերը հետո կտաք մեզ:

 Եթե մենք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ենք հրավիրել, ուրեմն թույլ տվեք, որ մարդիկ իրենց հարցերը տան։

 ԷկոԼուր.

 -Բայց ես հասարակական կազմակերպության ներկայացուցիչ եմ:

 Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյան.

 -Սա ճանաչողական հանդիպում է, այլ ոչ թե հարցազրույց:

 Արամայիս Գրիգորյան.

 -Հարցերը, ինչ որ տվեցին, ավելի լուրջ հարցերին էին, քան թե ձեր բարձրացրած հարցը հիմա:

Նշենք, որ հանդիպման ընթացքում նույն Սեւանա լճի պահպանման վերաբերյալ բարձրացվեցին բացմաթիվ հարցեր, որոնք այդչափ չառաջացրեցին նախարարի դժգոհությունը: Տվյալ պարագայում, մնում է միայն գուշակել, թե ինչպես է պետք համագործակցել նախարարի հետ:

Հանդիպմանը մասնակցում էր ավելի քան 20 ՀԿ ներկայացուցիչ եւ փորձագետ:

Մայիս 15, 2014 at 11:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր