Հայաստանյան ջրային ոլորտի ո՞ր փորձն է ADB-ին ցանկանում կիրառել այլ երկրներում

Հայաստանյան ջրային ոլորտի ո՞ր փորձն է ADB-ին ցանկանում կիրառել այլ երկրներում

ԷկոԼուր

Ասիական զարգացման բանկը (ADB) ցանկանում է հայաստանյան ջրային ոլորտի փորձը կիրառել նաև այլ երկրներում: Այս մասին ԱԶԲ-ի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի երկրների վարչության հանրային կառավարման, ֆինանսական ոլորտի և առևտրի բաժնի ղեկավար Եշիմ Էլհան-Քայալարը սույն թվականի սեպտեմբերի 12-ին նշել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Վահե Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ:

Հայաստանյան ջրային ոլորտի ո՞ր փորձն է ADB-ին ցանկանում կիրառել այլ երկրներում: Այս հարցը ԷկոԼուրն ուղղեց ADB-ի ծրագրերի գլխավոր համակարգող Արեգ Բարսեղյանին: Ի պատասխան  Արեգ Բարսեղյանն ասաց. «Պետական-մասնավոր մոդելի կիրառումը, որը գործում է Հայաստանում ջրամատակարարաման ոլորտում: Այս փորձի մասին է խոսքը: Այն, իրոք, շատ լավն է, և արդյունքներն էլ լավն են: Մենք կարծում ենք, որ այդ փորձը Հայաստանը կարող է կիսել այլ երկրների հետ: Մեզ մոտ եկել են Նեպալից և Պակիստանից, քանի որ իրենք էլ են ուզում իրենց մոտ բարեփոխումներ անել: Մենք բողոքում ենք որոշ տեղեր որակից ջրամատակարարման ոլորտում, բայց եթե ընդհանուր վերցնեք չափանիշները և այն հաջողություններն ու բարեփոխումները, որոնք Հայաստանը արել է, կհամոզվեք, որ դրանք, իրոք, լավն են», - ասաց Արեգ Բարսեղյանը:

«Հայտնի է, որ Հայաստանում ունենք 80 տոկոս ջրի կորուստ: Ինչպե՞ս է հնարավոր այս պարագայում խոսել լավ արդյունքների մասին»,- ADB-ի ներկայացուցչին հարցրեց էկոԼուրը:

«Դուք ինչ էլ անեք՝ այդ կորուստն ունենալու եք», - պատասխանեց Արեգ Բարսեղյանը:

Հոկտեմբեր 01, 2014 at 13:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր