«Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից փորձ է արվում ոչնչացնել մեր համայնքի ապագան. Բաց նամակ

«Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից փորձ է արվում ոչնչացնել մեր համայնքի ապագան. Բաց նամակ

www.aysor.am

Ծաղկաշատ համայնքի բնակիչները բաց նամակով դիմել են  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Aysor.am-ի էլեկտրոնային փոստին  ուղարկված նամակում համայնքի բնակչները գրել են.

«Ծաղկաշատ համայնքը  հայտնի է իր անտառապատ և գեղատեսիլ վայրերով, անաղարտ բնությամբ,  զարգացած անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ: Վերջին ժամանակներում արձանագրվել է նաև օտարերկրյա զբոսաշրջիկների մեծ հոսք: Համայնքում են գտնվում մեր հարազատների գերեզմանները, որի ուրացման դեպքում մենք դատապարտված ենք ոչնչացման: Չնայած նրան, որ Ծաղկաշատում առկա են բազմաթիվ սոցիալական խնդիրներ, համայնքի բնակիչներս ապրում և շարունակելու ենք ապրել, արարել, սերունդներ մեծացնել և հանգչել հայրենի բնօրրանում:

Ներկայում Թեղուտ ՓԲԸ-ի կողմից փորձ է արվում ոչնչացնել մեր սիրելի Ծաղկաշատի անցյալն ու ապագան, ինչը, նույնիսկ կյանքի գնով, մենք թույլ չենք տալու: Համայնքի   բնակիչներիս 95%-ի կողմից   կազմակերպել ենք ստորագրահավաք, որի համար ստորագրում ենք:

Մենք՝ Լոռու մարզի Ծաղկաշատ համայնքի բնակիչներս և Ծաղկաշատ համայնքի ղեկավարն ու ավագանու անդամներս դիմում ենք ձեզ՝ թույլ չտալու Թեղուտ ՓԲԸ-ի կողմից նախատեսվող «Ծաղկաշատ-Ախետք հանքային դաշտի» ընդերքի ուսումնասիրության աշխատանքները կասեցնելու համար:  Բաց նամակը կազմվել է համայնքի   բնակիչների  95%-ի կողմից»:

Հոկտեմբեր 09, 2015 at 14:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր