

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպեց հասարակական կազմակերպությունների հետ և հայտնեց իր պատրաստակամությունը համագործակցելու: «Այսօր ես կցանկանայի խոսել խնդիրների մասին», - ասաց նա հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ Արծվիկ Մինասյանը գլխավորում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որը, որոշակի իմաստով, հանդիսանում է բնապահպանության նախարարության մրցակիցը:
Նախարարին միանգամից ներկայացվեցին հանրությանը հուզող առավել սուր խնդիրները. Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի ռիսկերը, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի նախագծի վերաբերյալ դատական որոշումը, փոքր ՀԷԿ-երի հետ կապված խնդիրները, մասնավորապես «Շաքի» ՓՀԷԿ-ի, որը կառուցված է բնության հուշարձան «Շաքի» ջրվեժի հարևանությամբ: Նախարարը խոստացավ առավել արդիական հարցերի շուրջ կազմակերպել հանդիպում-քննարկումներ:
Հանդիպման ժամանակ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց փոքր ՀԷԿ-երի ծրագրի հաջողության մասին, որը իրականացվել է հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով՝ ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ, և հայտարարեց փոքր ՀԷԿ-երի ոլորտի բարեփոխումներին ուղղված նոր ծրագրի մասին՝ հաստատված ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրով:
Հոկտեմբեր 10, 2016 at 16:36
